
Երգիչ Հայկոյի ծննդյան առթիվ նրա ընկերները և «Հայկո Հակոբյան» հիմնադրամը մեծ համերգ էին կազմակերպել այսօր։ Համերգի ընթացքում ելույթ են ունեցել հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, Սոսո Պավլիաշվիլին, Ալեքսեյ Չումակովը։
Փոքրիկ ելույթ է ունեցել նաև Հայկոյի որդին՝ Արմանը։ Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։