Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում նվազել Է 9 տոկոսով, մահացությունը՝ 15 տոկոսով: Այդ մասին ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:
Օգոստոսի 15-ից մինչեւ 21-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով հիվանդացությունն ընկել Է բոլոր վեց տարածաշրջաններում, ամենից շատ այն նվազել Է Աֆրիկայում (25 տոկոսով), Եվրոպայում (20 տոկոսով) եւ Ամերիկայում (18 տոկոսով):
Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ում նշում են, որ մի քանի երկրներ փոխել են COVID-19-ի թեստավորման իրենց ստրատեգիաների, որի հետեւանքով այժմ ներկայացվել են ավելի քիչ քանակությամբ թեստեր եւ, համապատասխանաբար, գրանցվում են հիվանդացության ավելի քիչ քանակությամբ դեպքեր:
Ընդամենը շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման ավելի քան 5,3 միլիոն նոր դեպք: Կորոնավիրուսից մահացության քանակը նվազել Է բոլոր տարածաշրջաններում, բացի Աֆրիկայից ու Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափից, որտեղ այն ավելացել Է 183 տոկոսով եւ 8 տոկոսով՝ համապատասխանաբար:
Մյուս տարածաշրջաններում գրանցել են մահացության անկում, ամենից շատ՝ Եվրոպայում (30 տոկոսով):
Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել Է COVID-19-ի հետ կապված մահվան 14 հազար դեպք:
Համավարակի ողջ ժանմանակաշրջանում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 598 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 6,4 միլիոն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: