WikiLeaks կազմակերպությունը շուրջ 4,8 հազար փաստաթուղթ է հրապարակել Ֆրանսուա Ֆիյոնի և Մարին Լը Պենի վերաբերյալ, նրանք երկուսն էլ իրենց թեկնածություններն են առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար: Հաղորդագրությունները հրապարակվել են կազմակերպության Twitter-ի էջում: Ֆրանսուա Ֆիյոնի վերաբերյալ փաստաթղթերի արխիվը պարունակում է 3630 տարբեր ֆայլեր, մինչդեռ Լը Պենին վերաբերող նյութերի քանակը կազմում է 1138 ֆայլ:
Երկու քաղաքական գործիչներն էլ խառն են եղել կեղծ վճարումների հետ կապված սկանդալների: Le Canard enchance թերթը հրապարակել է լրագրողական հետաքննություն, որտեղ պնդել է, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի համարվել է Ֆրանսուա Ֆիյոնի օգնականն Ազգային ժողովում և ստացել սահմանված ռոճիկը, բայց ըստ որում «ոչ մի կարգի կոնկրետ պարտականություններ չի կատարել»: Հրատարակության տեղեկատվությամբ՝ այդ ընթացքում նրան է վճարվել մնչև 900 հազար եվրո:
Իր հերթին «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Լը Պենը մեղադրվում Է այն բանում, որ կուսակցության կաբինետի ղեկավար Կատրին Գրիզեին և թիկնապահ Տիերի Լեժիեին ֆիկտիվ վարձել է Եվրախորհրդարանում որպես իր օգնականներ: Եվրոպայի խորհրդարանի ֆոնդից Գրիզեին է վճարվել 299 հազար եվրո, իսկ Լեժիեի վրա ծախսվել է 41,5 հազար եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: