Քրիստինա Ագիլերայի երեւանյան մենահամերգի առաջին մանրամասները, Ջենիֆեր Լոպեսի այցի հետաձգման պատճառն ու «ՀԱՅԱ» փառատոնի մյուս անակնկալները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քրիստինա Ագիլերայի երեւանյան մենահամերգի առաջին մանրամասները, Ջենիֆեր Լոպեսի այցի հետաձգման պատճառն ու «ՀԱՅԱ» փառատոնի մյուս անակնկալները

Աշնանը Հայաստանը կրկին կհայտնվի աշխարհի երաժշտասերների ուշադրության կենտրոնում։ «ՀԱՅԱ» փառատոնը, շարունակելով հանդիսատեսին զարմացնելու իր առաքելությունը, այս անգամ Երեւանում կյուրընկալի աշխարհահռչակ երգչուհի, «Գրեմմիի» վեցակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերային։

«Beautiful», «Fighter», «The Voice Within», «You Lost Me», «Hurt», «Candyman» եւ այլ հիթերի կատարող 41-ամյա երգչուհու երեւանյան առաջին մենահամերգը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ Հրազդան մարզադաշտում։ Ավելի վաղ, սակայն, խոսվում էր այն մասին, որ փառատոնի առաջիկա հյուրերը լինելու են Ջենիֆեր Լոպեսը, Էնրիկե Իգլեսիասը եւ Շակիրան։ Թե ինչու նշված արտիստների համերգները հետաձգվեցին ու ինչպես ստացվեց պայմանավորվածությունը Ագիլերայի հետ, «ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը բացահայտել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում։

Սոնայի խոսքով՝ Ջեննիֆեր Լոպեսն, իսկապես, պետք է ելույթ ունենար հոկտեմբերին, սակայն երգչուհու եւ Բեն Աֆլեքի ամուսնությունը փոխեցին նրա նախնական ծրագրերը։

«Մենք արդեն ունեինք նախապես պայմանավորված օրեր Ջենիֆեր Լոպեսի հետ, բայց նրա անձնական կյանքի փոփոխությունները, ճամփորդությունների ծրագրերն ու նաեւ նոր ֆիլմի նկարահանումները պատճառ դարձան, որ նրա այցը տեղափոխվի հաջորդ տարի։ Իրականում այդ երեք արտիստների հետ բանակցություններն էլ դրական ընթացք ունեն, կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն նրանց կհյուրընկալենք Հայաստանում»։

Ամբողջությամբ՝ style.news.am