Ծայրահեղ շոգն ամեն տարի հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլում. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ծայրահեղ շոգն ամեն տարի հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլում. հետազոտություն

ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Կանադայի գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել՝ «Շոգ եղանակը եւ ծայրահեղ շոգը. վտանգներ առողջության համար» թեմայով։ Հետազոտողների գնահատականներով՝ միայն 2019թ. բարձր ջերմաստիճաններից ամբողջ աշխարհում մահացել է 356 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, շոգի հետ կապված մահացությունը ամբողջ աշխարհում 1980-2016թթ. ավելացել է 74 տոկոսով, եւ այդ ցուցանիշները շարունակում են բարձրանալ։ Հավանաբար, ամեն տարի անոմալ ջերմաստիճանների զոհերի թիվը մեծանալու է, կարծում են գիտնականները։

Ծայրահեղ շոգը կարող է կապված լինել առնվազն մահվան 17 պատճառի հետ, որոնց մեծ մասը կապ ունի սիրտ-անոթային եւ թոքերի հիվանդությունների հետ։ Բարձր ջերմաստիճանը կարող է նաեւ սպանության, ինքնասպանության եւ խեղդվելու ուղղակի կամ անուղղակի պատճառ լինել։ Բացի այդ, չափից ավելի շոգ եղանակը սովորաբար առաջ է բերում հոսպիտալացումների թվի եւ հոգեկան առողջության խնդիրների ավելացում։

«Ամենամեծ դժվարությունն այն է, որ  դա թաքուն կլիմայական խնդիր է. որովհետեւ այն սպանում է շատ մարդկանց, բայց չի տպավորում այնպես, ինչպես փոթորիկը կամ նման մեկ այլ բան։ Այն պարզապես տեղի է ունենում մշտապես, դրանով իսկ նենգ է»,- CNN-ին ասել է համաճարակաբան Թարիք Բենմարհնիան (Tarik Benmarhnia) Կալիֆոռնիայի համալսարանից։

Գիտնականներն առաջարկել են արձագանքման տարբեր միջոցներ, ինչպիսին է նորմայից բարձր ջերմաստիճանի բարձրացման մասին վաղ նախազգուշացման եւ անոմալ շոգի գրագետ կանխատեսման համակարգը։

med.news.am



Նման նյութեր