Մարկ Ցուկերբերգն ապացուցել է, որ մարդ է
Advertisement 1000 x 90

Մարկ Ցուկերբերգն ապացուցել է, որ մարդ է

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ասել է, որ տեղյակ է իր ոչ մարդկային ծագման մասին մեմերից։ Բլոգեր և սպորտի հաղորդավար Ջո Ռոգանի «The Joe Rogan Experience» փոդքասթի եթերում գործարարը մի բաժակ ջուր է խմել՝ ապացուցելու, որ ինքը ռոբոտ չէ, հայտնում է Business Insider-ը։

«Ինձ դուր չի գալիս, թե ինչպես եք Դուք ջուր խմում: Օրինակ, երբ Դուք ջուր էիք խմում ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ, դա նման էր նրան, թե ինչպես է ռոբոտը խմում»,- կատակով ասել է Ռոգանը, իսկ հետո Ցուկերբերգին խնդրել է մի կում ջուր խմել իր առջեւ։

Meta-ի գործադիր տնօրենը ուղիղ եթերում ժպտացել է և ջուր խմել: Նա բացատրել է, որ նման պաշտոնական միջոցառումների ժամանակ երբեմն դժվար է հանգստություն զգալ։

«Սենատում վկայություն տալն այն դեպքը չէ, երբ կարող ես ցույց տալ քո մարդկայնությունը: Երբ այնտեղ մնաք վեց կամ յոթ ժամ, անպայման այնպիսի դեմք կընդունես, որը կդառնա մեմ»,- հավելել է Ցուկերբերգը։