Ամերիկացի կոնգրեսականի կինը նիհարեցնող բուսական դեղամիջոց է ընդունել և մահացել
Advertisement 1000 x 90

Ամերիկացի կոնգրեսականի կինը նիհարեցնող բուսական դեղամիջոց է ընդունել և մահացել

Հյուսիսային Կալիֆորնիայի ԱՄՆ կոնգրեսական Թոմ ՄաքՔլինթոքի կինը՝ Լորի ՄաքՔլինթոքը, հանկարծամահ է եղել՝ քաշի կորստի և շաքարախտի համար օգտագործվող բուսական դեղամիջոց ընդունելուց հետո: Այս մասին հայտնում է Kaiser Health News հրատարակությունը։

Ըստ դատաբժշկի փաստաթղթերի՝ կնոջ մահը պայմանավորված է նրանով, որ նա սպիտակ թթի տերևներից պատրաստված սննդային հավելում է ընդունել, որն օգտագործվում է շաքարախտի, գիրության, արթրիտի, հիպերտոնիայի և արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար։ Թե որ հիվանդության բուժման համար է ՄաքՔլինթոքը դեղն ընդունել, հայտնի չէ։ Սակայն անհայտ պատճառներով դա նրա մոտ առաջացրել է գաստրոէնտերիտ՝ ստամոքսի և աղիների բորբոքում, ինչը հանգեցրել է ծանր ջրազրկման, իսկ հետո՝ մահվան:

Զեկույցում ասվում է նաև, որ ՄաքՔլինթոքի օրգանիզմում բարձրացել են կրեատինինի, նատրիումի և ազոտի մակարդակները, ինչը վկայում է ջրազրկման մասին: Վկայականում մահվան պատճառ է նշվել «դժբախտ պատահարը»։

Հրատարակության լրագրողների կարծիքով՝ սպիտակ թութը համարվում է առողջության համար լիովին անվտանգ բույս, և անհասկանալի է, թե ինչու է այն այդքան բուռն արձագանք առաջացրել կոնգրեսականի կնոջ մոտ։

Լորի ՄաքՔլինթոքը մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 15-ին։ Նրա մարմինը հայտնաբերել է ամուսինը՝ սենատոր Թոմ ՄաքՔլինթոքը, Հյուսիսային Կալիֆորնիայի (ԱՄՆ) Էլք Գրովում գտնվող իրենց ընդհանուր տանը: Նշվում է, որ մահից մեկ օր առաջ կինը բողոքել է մարսողության խանգարումից, սակայն ընդհանուր առմամբ իրեն լավ է զգացել։

 



Նման նյութեր