Մահվանից մեկ ամիս առաջ․ արքայադուստր Դիանան պատրաստվում էր առանց երեխաների ԱՄՆ տեղափոխվել
Advertisement 1000 x 90

Մահվանից մեկ ամիս առաջ․ արքայադուստր Դիանան պատրաստվում էր առանց երեխաների ԱՄՆ տեղափոխվել

Արքայադուստր Դիանան իր ողբերգական մահից մեկ ամիս առաջ ծրագրում էր առանց իր երեխաների՝ արքայազններ Ուիլյամի եւ Հարրիի ԱՄՆ տեղափոխվել: Այս մասին իր «Պաշտպանելով Դիանային. թիկնապահի պատմությունը» հուշագրություններում նշել է Դիանայի թիկնապահը՝ Լի Սանսումը։

Գրքի հեղինակի խոսքով՝ Լեդի Դին հույս ուներ այդ կերպ փախչել մամուլի եւ պապարացիների ուշադրությունից եւ շեղել լրատվամիջոցների ուշադրությունն իր երեխաներից։ Այդ ժամանակ Դիանային, նրա ընկեր Դոդի Ալ-Ֆայեդին եւ տղաներին բառացիորեն հետապնդում էին Սեն-Տրոպեում արձակուրդի ժամանակ։

Դոդի Ալ-Ֆայեդը պրոդյուսեր էր՝ եգիպտացի միլիարդատեր Մուհամեդ Ալ-Ֆայեդի որդին։ Նա մահացել է ավտովթարից սիրելիի եւ վարորդ Անրի Փոլի հետ 1997 թվականին։ Դրանից մի քանի շաբաթ առաջ նա Դիանայի եւ նրա որդիների հետ ժամանակ էր անցկացրել հոր զբոսանավում։ Ըստ Սանսումի խոսքով՝ զույգի  հարաբերությունները խոստումնալից էին։ Բայց դրա մասին ոչ մի ապացույց չկար․ տղաներին տրավմայի չենթարկելու եւ պապարացիներին առիթ չտալու համար Դիանան եւ Դոդին ծայրահեղ զուսպ էին հանրության առաջ։

Լրագրողներն ամեն օր շրջապատում էին Ալ-Ֆայեդի զբոսանավը։ Այդ ամենից հոգնած արքայադուստրը մի անգամ իր թիկնապահին ասել է, որ պատրաստվում է ԱՄՆ մեկնել։

«Մամուլը նրա անեծքն էր ամենուր, ոչ միայն Սեն-Տրոպեում: Եվ նա ինձ ասաց. «Մեծ Բրիտանիայում ոչինչ չեմ կարող անել դրա հետ: Տեղական թերթերը հարձակվում են ինձ վրա, ինչ էլ որ անեմ։ Ես ուզում եմ ԱՄՆ մեկնել եւ ապրել այնտեղ՝ այս ամենից փախչելու համար։ Համենայն դեպս, Ամերիկայում ինձ սիրում են ու հանգիստ կթողնեն»,- գրքում նշել է Սանսումը։

Թիկանապահը Դիանային հարցրել է, թե արդյոք նա նախատեսում է իր հետ տանել Ուիլյամին եւ Հարիին։ Դրան արքայադուստրը պատասխանել է, որ Բրիտանիայի թագավորական ընտանիքը երբեք թույլ չի տա տանել երեխաներին։ Նա հավելել է, որ տեղափոխությունից հետո, հավանաբար, կկարողանա տեսնել իր որդիներին միայն դպրոցական արձակուրդների ժամանակ։ Փարիզում մահվան ելքով վթարը տեղի է ունեցել սրանից մի քանի շաբաթ անց, եւ հանգստի մասին Դիանայի երազանքներն այդպես էլ չեն  իրականացել։

style.news.am