
Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան։ Նրա մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել դիզայներ Իգոր Գուլյաեւը Instagram-ում։
«Արդեն վաղուց, պազապես ոչ մի կերպ չէի կարողանում հավաքվել»,- հոլովակում ասում է Պրիմադոննան՝ ի պատասխան դիզայների ոգեւորված խոսքերի:
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո Պրիմադոննան ընտանիքի հետ բուժման նպատակով մեկնել էր Իսրայել։ Հուլիսին Պուգաչովան երեխաների հետ մեկնել է Լատվիա, որտեղ նրան միացել է ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։