Մեծ Բրիտանիայի թագուհու թոռները՝ արքայազններ Հարրին եւ Ուիլյամը, լուրջ վեճ են ունեցել։ Ուիլյամը զայրացրել է Հարիին իր ընտրյալին «բացահայտելու» փորձի պատճառով:
Գաղտնիք չէ, որ Ուիլյամն ու Մեգան Մարքլը լարված հարաբերություններ ունեն։ Ուիլյամը մշտապես կարծել է, որ կրտսեր եղբայրը չափազանց հապճեպ է կայացրելու ամուսնանալու որոշումը։ Ապացույցներ են ի հայտ եկել, որ հենց Մեգանն է դարձել եղբայրների վեճի պատճառը։
Փաստաթղթային նոր հետաքննությունը լույս է սփռել Ուիլյամի եւ Հարիի կոնֆլիկտի վրա: Վիճաբանությունը տեղի է ունեցել Սասեքսի դուքսերի նախկին քարտուղար Ջեյսոն Քնաուֆի նամակից անմիջապես հետո, որում նշվում էր, որ Մեգանը նվաստացրել է պալատի աշխատակիցներին։ Եղբայրների միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ուիլյամը ցանկանում էր քննարկել այդ հարցը, սակայն բուռն արձագանքի է բախվել: «Ուիլյամը, որն արդեն իսկ այնքան էլ չէր սիրում իր հարսին, սաստիկ զայրացել է։ Նա ուղիղ զանգահարել է Հարրիին, բայց նա անջատել է հեռախոսը։ Հարրին չէր ուզում ոչինչ իմանալ։ Ուիլյամն անմիջապես գնացել է Քենսինգթոնյան պալատ, որտեղ Հարրին ամեն ինչ ասել է»,- գրող Պիերիկ Գեյսիին մեջբերում է Daily Mail-ը:
Դուքսերը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են թագուհու կառավարման պլատինե հոբելյանի առիթով տոնակատարության ժամանակ։ Բախումից խուսափելու համար Հարիին եւ Մեգանին թագավորական ընտանիքի ավագ անդամներից հեռու են նստեցրել։ Զույգերի արձագանքը պարտադրված հանդիպմանն այնքան էլ բարյացակամ չէր։
Աղբյուրը՝ TheVoiceMagazine.ru
Լուսանկարը՝ James Whatling/Mega