Կանոնավոր քունն օգնում է խուսափել սրտանօթային հիվանդություններից եւ ինսուլտից
Advertisement 1000 x 90

Կանոնավոր քունն օգնում է խուսափել սրտանօթային հիվանդություններից եւ ինսուլտից

Ըստ ESC Congress 2022-ում ներկայացված հետազոտության, տասը մարդկանցից ինը բավարար չի քնում: Հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ օպտիմալ քունը կապված է սրտի հիվանդության եւ ինսուլտի ավելի բարձր հավանականության հետ: Հեղինակները հաշվարկել են, որ սիրտ-անոթային այս հիվանդություններից 7-ը կարելի է կանխել, եթե յուրաքանչյուր մարդ բավականաչափ քնի:

«Քնի որակի եւ քանակի կարեւորությունը սրտի առողջության համար պետք է սովորել վաղ տարիքից, երբ ձեւավորվում է առողջ վարքագիծը: Գիշերային աղմուկի եւ աշխատանքային սթրեսի նվազեցումը կարող է օգնել բարելավել քունը», – ասում է հետազոտության հեղինակ դոկտոր Աբուբակարի Նամբիեման INSERM-ից (Ֆրանսիայի առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտ):

«Քնի եւ սրտի հիվանդությունների վերաբերյալ նախկին հետազոտությունները հակված էին կենտրոնանալ քնի սովորության վրա, ինչպիսին է քնի տեւողությունը: Բացի այդ, նախորդ ուսումնասիրությունները հաճախ գնահատում էին քունը միայն սկզբնական փուլում: Այս ուսումնասիրության մեջ մենք օգտագործել ենք առողջ քնի միավոր, որը միավորում է քնի հինգ սովորությունները: Գիտնականներն ուսումնասիրել են կապը քնի սկզբնական միավորների, ժամանակի ընթացքում քնի միավորների փոփոխության եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման միջեւ», – նշել է մասնագետը:

Հետազոտությանը մասնակցել է 7200 մարդ՝ 50-ից 75 տարեկան տղամարդիկ եւ կանայք, ովքեր չեն տառապում սրտանոթային հիվանդություններից եւ հավաքագրվել են կանխարգելիչ բժշկական կենտրոնում 2008-ից 2011 թվականներին: Միջին տարիքը կազմել է 59,7 տարի, իսկ 62 տոկոսը տղամարդիկ են եղել։ Մասնակիցները ենթարկվել են ֆիզիկական զննության եւ լրացրել են հարցաթերթիկներ՝ կապված ապրելակերպի, անձնական եւ ընտանեկան հիվանդության պատմության ու առողջական վիճակների վերաբերյալ:

Հարցաթերթիկները օգտագործվել են քնի հինգ սովորությունների մասին տեղեկություններ հավաքելու համար սկզբնական փուլում եւ երկու հաջորդ այցելությունների ժամանակ: Յուրաքանչյուր կետին տրվել էր 1 միավոր, եթե այն օպտիմալ է եղել, եւ 0 միավոր, եթե ոչ: Առողջ քնի միավորը հաշվարկվել է 0-ից 5 սանդղակով, որտեղ 0-ը կամ 1-ը համարվում էր վատ, իսկ 5-ը՝ օպտիմալ: Օպտիմալ տարբերակի դեպքում մասնակիցները նշել են, որ գիշերը քնել են 7-ից 8 ժամ, երբեք կամ հազվադեպ են ունեցել անքնություն, չեն ունեցել հաճախակի ցերեկային քնկոտություն, չեն ունեցել քնի ապնեք(շնչառական խնդիր) եւ վաղ են արթնացել: Հետազոտողները 10 տարվա ընթացքում երկու տարին մեկ ստուգել են սրտի կորոնար հիվանդության եւ ինսուլտի առկայությունը:

Նրանք պարզել են, որ եթե բոլոր մասնակիցներն ունենան քնի օպտիմալ քանակություն, ապա հնարավոր է խուսափել սրտի իշեմիկ հիվանդության եւ ինսուլտի նոր դեպքերի 72 տոկոսից:

news.am