Սարիկ Անդրեասյանը պատմել է, թե ինչու է հեղինակային ֆիլմերի ռեժիսորներին համարում «դատարկ մարդիկ»
Advertisement 1000 x 90

Սարիկ Անդրեասյանը պատմել է, թե ինչու է հեղինակային ֆիլմերի ռեժիսորներին համարում «դատարկ մարդիկ»

Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Gazeta.ru-ին պատմել է, թե ինչու է քննադատում հեղինակային կինոն ու դրա ստեղծողներին։

«Պատմությունն այն մասին, որ փառատոնի տնօրեններն ինչ-որ կերպ ռուսական կինոն տեղափոխում են համաշխարհային շուկա, բացարձակ սուտ է։ Հեղինակային կինոն վերաշարադրված պատմություն է, որը ստեղծվել է, որպեսզի որոշակի թվով մարդիկ գումար վաստակեն դրանից եւ նստելով Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններում իրենց էլիտա հռչակեն։ Սրանք դատարկ մարդիկ ու դատարկ ֆիլմեր են։ Իհարկե, ոչ բոլորը եւ ոչ միշտ, բայց հաճախ հեղինակային կինոն տապալված ֆիլմ է, եւ ստեղծողները որոշել են այն անվանել հեղինակային, որպեսզի չամաչեն ձախողման համար»,- հայտարարել էնա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։