Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից.
«Զինվորի տունն արդեն ունի Գերմանական հայտնի Օտտոբոկ ընկերությունում կրթություն ստացած պրոթեզավորող: Մեր Սոսը վերադարձել է :
Օտտոբոկում ստացած կրթությունը բացառիկ է Հայաստանում՝ պրոթեզավորման ոլորտում: Այժմ մեր մասնագետը տիրապետում է պրոթեզավորման ոլորտի ամենաառաջատար մոտեցումներին և տեխնոլոգիաներին: Մի խոսքով՝ տղաները հուսալի ձեռքերում են :
Հերթում հաջորդ մասնագետն է, որ վերապատրաստման կմեկնի նոյեմբերին: Սոսի՝ Գերմանիայում ստացած կրթությունը Զինվորի տան հետ համատեղ կազմակերպել և հովանավորել է Վիվա բարեգործական հիմնադրամը»: