Ալլա Պուգաչովան մեկնաբանել է իր վերադարձը Ռուսաստան
Advertisement 1000 x 90

Ալլա Պուգաչովան մեկնաբանել է իր վերադարձը Ռուսաստան

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան, որը մի քանի ամիս բացակայելուց հետո վերադարձել է  Ռուսաստան, պատմել է, որ հինգ ամիս բուժում է ստացել Իսրայելում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն։

«Անառակ դստեր վերադարձը։ Արձակուրդն ավարտվեց։ Ցավալի է»,- ասել է Պուգաչովան՝ նշելով, որ «երկար ժամանակ» է, ինչ վերադարձել է հայրենիք։

Ավելի վաղ Պուգաչովան խոսել էր ապագայի իր ծրագրերի մասին։ «Կարգի բերել ամեն ինչ։ Իմ գլխում, ձեր գլխում»,- հայտարարել էր նա: