
Ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը անկեղծ կերպարով է ներկա գտնվել MTV VMA մրցանակաբաշխությանը և գրավել լուսանկարիչների ուշադրությունը։ Նկարները հրապարակում է CNN-ը։
32-ամյա երգչուհին կարմիր գորգի վրայով անցել է Oscar de la Renta շքեղ ապրանքանիշի թափանցիկ մինի զգեստով, որը կրել է իր մերկ մարմնի վրա։ Կադրերում երեւում է, որ աստղի հագուստը զարդարված է բազմաթիվ բյուրեղներով, իսկ ոտքերին փայլուն բարձրակրունկ սանդալներ են։ Ոճաբանները կարմիր շրթներկ են քսել Սվիֆթի շուրթերին և մազերը փաթաթել։