Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը թույլ կերպով նվազում է՝ գտնվելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1750 դոլարից մակարդակում, շուկաները շարունակում են գնահատել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) քաղաքականության հեռանկարները հիմնական տոկոսադրույքով, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 2.9 դոլարով կամ 0.17 տոկոսով՝ մինչեւ 1746.8 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.68 տոկոսով՝ մինչեւ 18.43 դոլար ունցիայի դիմաց։