Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանի 3890 քաղաքացի պետական հանձնաժողովում գրանցված է որպես անհետ կորած, նրանցից՝ 3171-ը զինծառայողներ են, 719-ը՝ քաղաքացիական անձինք:
Այդ մասին հայտնել է ռազմագերիների, գերիների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը, գրում է ԱՊԱ-ն:
Նրա խոսքով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թիվը շուրջ 300 է:
Պաշտոնյան հայկական կողմին մեղադրել է այն բանում, որ Հայաստանն, իբր, ամբողջ հակամարտության ընթացքում միջազգային կազմակերպություններից թաքցրել է ադրբեջանցի անհետ կորածների ճակատագրի մասին տեղեկատվությունը: