Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Երևանում է: Ֆուտբոլիստն օգոստոսի 27-ին տեսաուղերձ է հղել, որում հայտնել է Հայաստան ժամանելու մասին:
Ֆիգուն տեսաուղերձում ողջունել է հայերենով և նշել.
«Ուրախ եմ տեղեկացնել բոլորիդ, որ ճամփորդում եմ Երևան՝ գեղեցիկ Հայաստանի մայրաքաղաք»:
Նա հավելել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում ֆանտաստիկ ժամանակ անցկացնելուն: