Ստամբուլի համալսարանին կից հոգեբուժական կլինիկայում բուժում ստացող հիվանդներից մեկը գերի է վերցրել ներսում գտնվողներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Զինված անձը գերի է վերցրել բժիշկների և բուժքույրերի: Դեպքի վայր են եկել ոստիկանական ստորաբաժանումները:
Դեռևս չի հստակեցվում, թե քանի մարդ է գտնվում կլինիկայի ներսում: