«Հարրին կորցրել է հորը». Մեգան Մարքլը տարօրինակ հայտարարություն է արել
Advertisement 1000 x 90

«Հարրին կորցրել է հորը». Մեգան Մարքլը տարօրինակ հայտարարություն է արել

The Cut ամսագրին տված լայնածավալ հարցազրույցում Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պատմել է ամուսնու`արքայազն Հարրի եւ նրո հոր միջեւ առկա անախորժության մասին`նշելով, որ, իր կարծիքով, առաջին քայլը պետք է անի արքայազն Չարլզը:

«Ամուսինս կորցրեց հորը, երբ մենք հրաժարվեցին թագավորական ընտանիքի ավագ անդամի պարտականություններից: Նա է դա խոստովանել:Հարրին ստիպված չէր դա անել ինձ համար, սակայն նա ինքն է կայացրել այդ որոշումը», – ասել է Մեգանը:

Սասեքսի դքսուհին «լարված» է անվանել նաեւ հարազատ հոր հետ հարաբերությունները: Ընտանեկան խնդիրները միայն թագավորական ընտանիքում չեն եւ Սասեքսի դքսուհին շուտով դատի է տալու խորթ քրոջը՝ Սամանթա Մարքլին, քանի որ վերջինս նրան մեղադրում է Օփրա Ոիրնֆրիին տված հարցազրույցում ստելու համար: Սամանթան նշել է, որ մանկության տարիներին Մեգանը միայնակ չի եղել եւ գումարի կարիք չի ունեցել՝ շեշտելով, որ դքսուհու ուսման վարձն անգամ հայրն է վճարել:

style.news.am



Նման նյութեր