ԱՄՆ-ում մեկ երեխա մեծացնելն այժմ արժե 310,000 դոլար
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում մեկ երեխա մեծացնելն այժմ արժե 310,000 դոլար

Մարդկության անհետացման ամենահավանական սցենարներից մեկը թերևս ժողովրդագրական ճգնաժամն է, և այժմ այն ​​ստացել է ֆինանսական հիմնավորում։

Ամերիկյան Բրուքինգի ինստիտուտի հետազոտողները հաշվարկել են, որ երեխայի դաստիարակությունն ու հիմնական կրթությունն այսօր ծնողների համար արժենում է միջինում 310,605 ԱՄՆ դոլար (սա երեխային մինչև 17 տարեկան մեծացնելու ծախսն է՝ տարեկան միջինում 18,271 դոլար), և ամենևին զարմանալի չէ, որ ընտանիքների մեծ մասն ի վիճակի չէ պատշաճ կերպով բավարարել երեխայի կարիքները:

2017 թվականին ԱՄՆ գյուղդեպարտամենտի նախաձեռնությամբ ուսումնասիրություն էր իրականացվել երեխայի դաստիարակության ֆինանսական արժեքի վերաբերյալ՝ հասկանալու համար, թե ամերիկյան քանի ընտանիք բավարար կերպով կարող է զբաղվել երեխայի պատշաճ դաստիարակությամբ, ապահովել ու տալ կրթության։ Օրինակ, ինչ-որ մեկի համար չափազանց դժվար է վճարել երեխայի երաժշտական ​​կամ մարզական պարապմունքների կամ դրանց համար անհրաժեշտ պարագաների համար։ Ուսումնասիրությունը հաշվի է առել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են լավ սնուցումը, հագուստի գնումը, դպրոցական պարագաների ծախսերը և այլն։ Ըստ այդ ուսումնասիրության արդյունքների՝ ԱՄՆ-ում երեխայի դաստիարակության արժեքը կազմել է 233,610 դոլար։

Ինչպես տեսնում եք, վերջին հինգ տարիների ընթացքում մեկ երեխայի համար ծախսերն ավելացել են ևս 70 000 դոլարով, որի հիմնական պատճառներից մեկը եղել է ԱՄՆ-ում քաղաքական և տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև բարձր գնաճը։

«Մենք արդեն նկատում ենք ծնելիության մակարդակի անկում, և շարունակվող գնաճը կնպաստի դրան»,- ասում են ուսումնասիրության հեղինակները, և պնդում, որ ներկայումս չկան նախադրյալներ, որ իրավիճակը կբարելավվի, և հետևաբար ԱՄՆ-ում ավելի քիչ երեխաներ կծնվեն։ Իսկ նմանատիպ իրավիճակ նկատվում է գրեթե բոլոր զարգացած երկրներում։

Նշենք նաև, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով ԱՄՆ-ում միջին աշխատավարձը տարեկան 54,132 դոլար է:

Հրապարակման պատրաստեց ita.am



Նման նյութեր