Աշխարհը «ողբերգական սահմանագծի» է հասել. 2022-ին COVID-19-ից մեկ միլիոն մարդ է մահացել. ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Աշխարհը «ողբերգական սահմանագծի» է հասել. 2022-ին COVID-19-ից մեկ միլիոն մարդ է մահացել. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ աշխարհը «ողբերգական սահմանագծի» է հասել. 2022-ին COVID-19-ից մահացության մեկ միլիոն դեպքի է գրանցվել։

Ընդ որում, 2019-ի վերջին Չինաստանում վիրուսի առաջին հայտնաբերումից ի վեր գրանցվել է գրեթե 6.45 միլիոն մահվան դեպք։

Համավարակին հետեւող վերլուծաբանների խոսքով՝ 2022-ին մահվան դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է ԱՄՆ-ում (217.627), որին հաջորդում են Ռուսաստանը (72.556), Բրազիլիան (63.866) եւ Հնդկաստանը (45.786)։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհը չի կարող պնդել, որ «սովորում է ապրել covid-ի հետ», երբ դեռ տասնյակ հազարավոր մահվան դեպքեր են գրանցվում՝ չնայած դրանց կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր գործիքների առկայությանը։

ԱՀԿ-ն երկրներին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված «համաչափ» քայլեր ձեռնարկել, շարունակել թեստեր առաջարկել, ընդլայնել կենսական կարեւորության դեղամիջոցների հասանելիությունը եւ ակտիվացնել պատվաստումները:

Երկրների մեծ մասը թուլացրել կամ վերացրել են սահմանափակումները, ինչպիսիք են դիմակները եւ թեստերի սահմանափակ հասանելիությունը՝ պատվաստումների արշավների հաջողության եւ ավելի խնայող օմիկրոն շտամի առաջացման շնորհիվ:

Ավելի վաղ ԱՀԿ ղեկավարը կոչ էր արել երկրներին մինչեւ հունիսի վերջ պատվաստել իրենց բնակչության 70 տոկոսին։

Չնայած շատ երկրներում թեստավորման մակարդակի կտրուկ անկմանը՝ այս տարի գրանցվել է բոլոր դեպքերի մոտ կեսը:

Օմիկրոն շտամով վարակման դեպքերը կազմում են վերջին 30 օրվա ընթացքում հավաքված վիրուսի նմուշների 99 տոկոսը։ Դրանցից  օմիկրոն ենթատեսակը շարունակում է գերիշխող մնալ՝ 74 տոկոս։

med.news.am