Ճապոնիայում նորաձև է դարձել մեծահասակներին բարուրելը
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում նորաձև է դարձել մեծահասակներին բարուրելը

Տոկիոյում նորաձև է դարձել օտոնամակի թերապիան՝ բուժական պարապմունք, որի ընթացքում մեծահասակներին բարուրում են, ինչպես նորածիններին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Օտոնամակին հնարել է ճապոնացի մանկաբարձուհի Նոբուկո Վատանաբեն: Նա ենթադրել է, որ բարուրելը կօգնի այն կանանց, որոնք ծննդաբերությունից հետո ցավեր են ունենում ազդրերի, ուսերի և մեջքի շրջանում:

Պարապմունքների մասնակիցները պառկում են մեջքի վրա, ծնկները սեղմում են կրծքավանդակին, ինչից հետո նրանց գլխի հետ միասին փաթաթում են մեծ սպիտակ խանձարուրի մեջ: Հաջորդ 20 րոպեն նրանք անցկացնում են հատակի վրա՝ թեթևակի օրորվելով մի կողքից մյուսը:

Մեթոդի կողմնակիցները կարծում են, որ այն կարող է ծառայել որպես մերսման այլընտրանք և բուժական ֆիզկուլտուրա:

«Այնտեղ տաք է, և յուրահատուկ զգացողություն ես ունենում ամբողջ մարմնում»,- պատմել է կինը օտոնամակիի պարապմունքի ավարտվելուց հետո և հավելել, որ երբեք ոչ մի նման բան չի զգացել:



Նման նյութեր