Մեծերի փոքր տարօրինակությունները (Բալզակ, Միքելանջելո, Դա Վինչի, Տոլստոյ, Մոցարտ)
Advertisement 1000 x 90

Մեծերի փոքր տարօրինակությունները (Բալզակ, Միքելանջելո, Դա Վինչի, Տոլստոյ, Մոցարտ)

Լեոնարդո Դա Վինչիի քնի ռեժիմը

Նա նկարիչ էր, ինժեներ, գրող, քանդակագործ, գյուտարար, ճարտարապետ, հայտնագործող, ուսումնասիրում էր մարդու անատոմիան, սիրում էր կենդանիներին, բուսակեր էր։ Որտեղի՞ց էր նա ժամանակ գտնում այս ամենի համար…

Հայտնի է, որ հանճարեղ նկարիչը յուրաքանչյուր չորս ժամը մեկ քնում էր 15-20 րոպե (օրվա մեջ ընդհանուր առմամբ մոտ 2 ժամ)։ Մնացած 22 ժամը Դա Վինչին աշխատում էր։

Այսօր քնի այս համակարգը կոչվում է «պոլիֆազային քուն»:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հումորի զգացումը

Մարդկության պատմության մեծագույն երաժիշտներից մեկն իսկապես տարված էր… արտաթորանքով։ Մեծ կոմպոզիտորի նամակները երկար ժամանակ չէին տպագրվում՝ անպարկեշտ պարունակության պատճառով։ Փաստն այն է, որ Մոցարտն իսկապես հաճախ է կատակում արտաթորանքի թեմայով:

Լև Տոլստոյի կոշիկները

Ռուս հայտնի գրող Տոլստոյը կյանքի վերջում եկել էր այն եզրակացության, որ բարոյական ճշմարտություններին մոտ է միայն հասարակ մարդկանց կյանքը։ Գրողը թողել էր շքեղությունը, հարմարավետությունը, դարձել բուսակեր, սկսել էր կրել գյուղացու հագուստ և կոշիկներ, որոնք կարում էր իր ձեռքերով։

Տոլստոյը նույնիսկ հրաժարվել է Նոբելյան մրցանակից։ «Նախ, այդ քայլն ինձ փրկեց նման հսկայական գումարը տնօրինելու մեծ դժվարությունից, որը, ինչպես ցանկացած փող, իմ կարծիքով, կարող է միայն չարիք բերել…»:

Միքելանջելոյի հիգիենան

Հայտնի իտալացի քանդակագործ, նկարիչ և ճարտարապետ, իտալական վերածննդի մեծագույն նկարիչներից մեկը՝ Միքելանջելոն կարող էր օրեր, ամիսներ շարունակ չլվացվել, քնել հագուստով և կոշիկներով։ Բայց դրանով հանդերձ, նա ապրեց 89 տարի և մարդկությանը թողեց մեծագույն ժառանգություն…

Օնորե դը Բալզակը և 50 բաժակ սուրճը

Հայտնի գրողը սուրճի մոլի սիրահար էր։ Բալզակը շատ քիչ էր քնում, անվերջ գրում էր ու գրում, կարճ ընդմիջելով՝ ուտելու և մարդկանց հետ շփվելու համար: Աշխատանքային խելահեղ ռիթմը Բալզակին օգնում էր պահպանել սուրճը: Օրվա ընթացքում նա կարող էր խմել մոտ հիսուն բաժակ այս ըմպելիքից։ Գրողն ինքն էր պատրաստում իր սուրճը: Նա նաև սիրում էր ուտել սուրճի հատիկները։

art365.am