Ամերիկացի երգչուհի, դիզայներ և դերասանուհի Լեդի Գագան նկարահանվել է Tiffany & Co.-ի՝ ոսկյա զարդերի և ժամացույցների տան, գովազդում՝ ներկայացնելով զարդերի Tiffany City HardWear հավաքածուն: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Legendary Style (Լեգենդար ոճ») գովազդային արշավի պրեմիերան և Լեդի Գագայի մասնակցությամբ 60 վայրկյան տևողությամբ մինի-ֆիլմի ցուցադրությունը կկայանա փետրվարի 5-ին 51-րդ Սուպերբոուլի (ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ խաղի) ժամանակ՝ մակնիշի պատմության մեջ առաջին անգամ:
Մինի ֆիլմում, որը նկարահանվել է սև-սպիտակ կինոյի ոճով, Լեդի Գագան պատմում է իր ստեղծագործական ուղու և Tiffany & Co. բրենդի նկատմամբ իր վերաբերմունքի մասին: «Նյույորքցիները ծնվում են այն գիտակցությամբ, որ Թիֆանին լավագույնն է, դա մի վայր է, որտեղ տեղի է ունենում կախարդանք: Բրենդն իսկական լեգենդ է, բայց միևնույն ժամանակ շարժվում է առաջ և էվոլյուցիայի ենթարկվում»,-ասել է երգչուհին: