2016 թվականին Հայաստանից արտահանվել են 1 մլն 204.8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 80 տոկոսով:
2015 թվականին Հայաստանից արտահանվել էին 660.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար: