Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է Ղրիմի «ակտիվ ապաօկուպացման» Ուկրաինայի նախապատրաստման մասին։ Այս մասին նա գրել է երեքշաբթի՝ օգոստոսի 30-ին, իր Twitter-ում՝ զգուշացնելով թերակղզու բնակիչներին տարհանման նախապատրաստվելու անհրաժեշտության մասին՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։
«Ակնհայտ է, որ Ուկրաինայի համար քաղաքացիների կյանքը անվերապահ առաջնահերթություն է։ Ուստի մենք արդեն մշակում ենք տարհանման ուղիներ օկուպացված Ղրիմի բնակիչների համար, ովքեր կցանկանան լքել թերակղզին ակտիվ ապաօկուպացիայի ժամանակ։ Այդ ընթացքում բոլորին խնդրում ենք հեռու մնալ ռազմական օբյեկտներից և ստուգել ապաստարանները»,- հորդորել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։