Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ անհամբեր սպասում է իր եւ Բրայան Մեյի Երեւանում կայանալիք համատեղ ելույթին։ Սեպտեմբերի սկզբին «Queen» լեգենդար խմբի կիթառահարը կժամանի Հայաստան՝ «StarmusVI» փառատոնի շրջանակներում։ Մեյն ու Թանկյանը կկատարեն «Queen»-ի «The Show Must Go On» երգը։
Նշենք, որ սեպտեմբերի 7-ին Մեյը հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Մոնսերատ Մարտին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։