Թուրքիայում տղամարդու` շոգից ուռած գլուխը վախեցրել է բժիշկներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թուրքիայում տղամարդու` շոգից ուռած գլուխը վախեցրել է բժիշկներին

33-ամյա Քաներ Արիկը հազվագյուտ ջերմային այտուց է ստացել Թուրքիայի Զոնգուլդակ քաղաքում հանգստանալիս: Այս մասին հայտնում է LADbible-ը։

Տղամարդը բժիշկների է դիմել այն բանից հետո, երբ պարզել է, որ իր գլուխը շատ ուռած է և չափը գրեթե կրկնապատկվել է: Հետազոտությունից հետո Արիկին ասել են, որ այտուցը առաջացել է օդի բարձր ջերմաստիճանից։ Ուռածության առաջացման լրացուցիչ պատճառ է դարձել գլխարկը, որը թուրք տղամարդը կրել էր այդ օրը։ «Հիվանդը պառկել է ծովի մոտ, գլխարկով, որը խանգարել է արյան նորմալ շրջանառությանը»,- ասել է բուժաշխատողը։

Բժիշկներն ասել են, որ Արիկին տեսնելով նույնիսկ որոշ չափով վախեցել են, քանի որ նման դեպքի չեն հանդիպել։ «Մենք այս դեպքը կհրապարակենք միջազգային կոնգրեսում՝ որպես գլխի մաշկի հազվագյուտ ջերմային այտուցվածություն»,- ասել են տղամարդուն բուժող բժիշկները։ Ջերմային այտուցը սովորաբար տեղի է ունենում ձեռքերի և ոտքերի վրա հեղուկի կուտակման պատճառով, և ամենից հաճախ մաշկի այս վնասվածքը տեղի է ունենում տարեց մարդկանց մոտ:

Այժմ Արիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, նա տանն է, ապաքինվում է։



Նման նյութեր