Դմիտրի Պեսկովը պատմել է, որ իր 24-ամյա դուստրը՝ Ելիզավետա Պեսկովան, տուժել է հեռախոսային խաբեբաների գործողություններից. նրանք աղջկա քարտերից գումար են հանել՝ ստիպելով նրան ներկայացնել իր տվյալները։ Գողացվածը վերադարձվել է բանկի անվտանգության ծառայության շնորհիվ, հաղորդում է Spletnik.ru-ն։
Այսօր «Գիտելիք» մարաթոնին ելույթ ունենալիս այս պատմությամբ կիսվել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը։ Խոսելով այս կերպ վարվող խաբեբաների մասին՝ Պեսկովը նշել է, որ այդ մարդիկ կարողանում են լավ համոզել և օգտագործել այդ տաղանդը հանցավոր նպատակներով:
«Աղջկաս երկու քարտից գումար են տարել: Այսինքն՝ նա միանգամայն տեղյակ էր. թե՛ ես, թե՛ բանկի ներկայացուցիչները նրան շատ ու մանրամասն պատմեցինք, թե ինչ է պետք անել, որպեսզի իրեն ապահովվի թվային առումով։ Բայց համոզելու ուժը երբեմն հաղթում է գիտելիքին, սա այնքան պարադոքսալ բան է»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ բանկի անվտանգության ծառայությունը օպերատիվ արձագանքել է, ուստի հաջողվել է վերադարձնել բոլոր հանված միջոցները։
Չգիտեմ՝ այդ վատ տաղանդավոր մարդկանց բռնեցին, թե ոչ, բայց գումարը վերադարձվեց, ասել է Պեսկովը: