«Reartsakh» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ առաջիկայում Արցախի կառավարությունում լուրջ փոփոխություններ են լինելու։
Ըստ ալիքի՝ Ռուբեն Վարդանյանը, հավանաբար, կնշանակվի առանցքային պաշտոններից մեկում. Ռուբեն Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում և կփոխարինի Արտակ Բեգլարյանին։