Ինչո՞վ է խաղողը վնասակար
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է խաղողը վնասակար

Սննդաբան Եկատերինա Մատիսկինան Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում նախազգուշացրել է խաղողի վտանգավոր հատկությունների մասին որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

«Խաղողի մեջ միայն կեղեւն է բջջանյութ պարունակում, իսկ ներսում փխրուն եւ փափուկ է, ինչը հեշտ հասանելի շաքարն է։ Խաղողը նաեւ բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, որն արագորեն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը մթերքն ուտելուց հետո: Ուստի ինսուլինակայունությամբ, շաքարային դիաբետով մարդիկ պետք է սահմանափակեն խաղողի օգտագործումը»,- պարզաբանել է մասնագետը։

Նշվում է, որ ճարպակալմամբ մարդիկ եւ նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, եւս պետք է զգույշ լինեն խաղողի եւ դրա ածանցյալների հետ։ Սննդաբանը նշել է, որ միրգն ինքնին ազատվում է բջջանյութից, իսկ մեզ մնում է մաքուր շաքարը։ Նրա խոսքով՝ չամիչն ավելի կալորիական մթերք է, փոխանցում է Հանրային լրատվական ծառայությունը։

med.news.am