Ովքեր են ուղեկցել Փաշինյանին Բրյուսելում եւ ինչ նպատակով. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Ովքեր են ուղեկցել Փաշինյանին Բրյուսելում եւ ինչ նպատակով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ Բրյուսելում հերթական հանդիպման էր մեկնել` Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հետ: Սովորաբար նման հանդիպումներին ՀՀ վարչապետին ուղեկցում է անվտանգության 3-4 աշխատակից` Պետական պահպանության ծառայությունից, մյուս ուղեկիցներին չհաշված: Այս անգամ այդ թիվը եռապատկվել է: Մեզ ասացին, որ 10-ից ավելի ՊՊԾ աշխատակից է այս անգամ ուղեկցել Փաշինյանին:

Մենք հետաքրքրվեցինք` նման մեծաքանակ դասակ Բրյուսել տանելու պատճառը սեփական կյանքի համար աճող մտավախություննե՞րն են` գուցե վախենո՞ւմ է, որ դրսում մահափորձ իրականացնեն իր դեմ: Մեզ ասացին` ոչ, ավելի հավանական է, որ Փաշինյանը Բրյուսելում հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք բողոքի ակցիաներից է զգուշանում, դա է ուժեղացված պաշտպանության նպատակը:

Բայց այս բոլոր անձինք բարձր օրապահիկ են ստանում, թանկ հյուրանոցներում են հանգրվանում, եւ այդ բոլորը մեր պետական բյուջեի հաշվին է իրականացվում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 01․ 09.22թ համարում։

hraparak.am



Նման նյութեր