Հեռուստացույցների, նոթբուքերի եւ հեռախոսների կապույտ լույսը կարող է արագացնել օրգանիզմի ծերացումը․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Հեռուստացույցների, նոթբուքերի եւ հեռախոսների կապույտ լույսը կարող է արագացնել օրգանիզմի ծերացումը․ հետազոտություն

Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ սարքերի կապույտ լույսի ազդեցությունը կարող է փոխել բջիջների կառուցվածքը՝ վնաս հասցնելով մարդու օրգանիզմին եւ արագացնելով ծերացման գործընթացը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Aging ամսագրում։

Հետազոտողները ճանճերի վրա արված փորձերի միջոցով պարզել են, որ կապույտ լույսի ազդեցությամբ սուկցինատ մետաբոլիտի մակարդակը բարձրանում է, իսկ գլուտամատի մակարդակը՝ իջնում:

«Սուկցինատը կարեւոր է յուրաքանչյուր բջջի գործունեության եւ աճի համար անհրաժեշտ վառելիքի արտադրության գործում: Կապույտ լույսի ազդեցությունից հետո սուկցինատի բարձր մակարդակը կարելի է համեմատել բենզինի հետ, որը գտնվում է պոմպում, բայց չի մտնում մեքենա»,- բացատրել է հետազոտության ավագ հեղինակ Յադվիգա Գիբուլտովիչը:

Հաջորդ քայլը կապույտ լույսի ազդեցությունն ուղղակիորեն մարդու բջիջների վրա ուսումնասիրելն է՝ պարզելու համար, թե արդյոք նրանք նման փոփոխություններ են զգում էներգիայի արտադրության մեջ ներգրավված մետաբոլիտներում:

Սա հատկապես կարեւոր է, ասել է Գիբուլտովիչը, քանի որ գիտնականները ճանճերի դեպքում օգտագործել են «բավականին ուժեղ կապույտ լույս»: Մարդիկ ենթարկվում են ավելի քիչ ինտենսիվ լույսի, ուստի բջիջներին հասցվող վնասը կարող է պակաս նշանակալի լինել:

med.news..am