Մագա Հարությունյանն ունի նոր սիրելի
Advertisement 1000 x 90

Մագա Հարությունյանն ունի նոր սիրելի

Տիկտոկեր և դերասանուհի Մագա Հարությունյանն իր հրապարակումներով և համարձակ կերպարներով միշտ հանրության ուշադրության կենտրոնում է, բայց դերասանուհին իր միկրոբլոգում և հարցազրույցներում չի խոսում ընտրյալի մասին:

Tert.am Life-ի տեղեկություններով Մագա Հարությունյանն այս շրջանում սիրավեպ ունի դերասան և հաղորդավար Սուրեն Փայլևանյանի հետ:

Tert.am Life-ի հետ զրույցում Սուրենը նշեց, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այդ թեմայի շրջանակներում:

Նշենք նաև, որ վերջերս զույգը մասնակցել է հարսանիքի, որի քավորն էր Սուրեն Փահլևանյանն, իսկ Մագա Հարությունյանը՝ քավորկինը: Նշենք, որ հարսանիքի զույգն արդեն 7 տարի է ինչ ամուսնացած է, բայց չի պսակադրվել:

Օրեր առաջ Ինստագրամի «Սթորի» բաժնում Մագան հրապարակել է հոլովակ Սուրենից՝ կից գրելով. «Ծնունդդ շնորհավոր, Սուր»:

Նշենք նաև, որ Սուրեն Փահլևանյանը վերջերս է ամուսնալուծվել հաղորդավարուհի Յանա Դանիելյանից: