Օպտիմալացման, լավ մասնագետներ պատրաստելու կեղծ օրակարգով հիմա էլ բուհական ոլորտն են ուզում կազմաքանդել․ Վահան Արծրունի. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Օպտիմալացման, լավ մասնագետներ պատրաստելու կեղծ օրակարգով հիմա էլ բուհական ոլորտն են ուզում կազմաքանդել․ Վահան Արծրունի. pastinfo.am

Պետական բուհերը խոշորացնելու և դրանք Աշտարակ տեղափոխելու նախաձեռնությանը եթե նայենք նախկինում առաջ քաշված այլ կեղծ օրակարգերի դիտանկյունից, որը հատուկ է այս կառավարությանը, ապա չպետք է զարմանանք։ Այն ընդամենը հերթական կեղծ օրակարգն է, որն իշխանությունն առաջ է քաշում, որպեսզի կատարի իր հիմնական գործառույթը՝ կազմաքանդումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, երգահան Վահան Արծրունին։

«Տրամաբանությունից զուրկ նախաձեռնություն է, որը չունի ո՛չ գիտական, ո՛չ մեթոդական, ո՛չ տնտեսական հիմնավորում։ Ուղղակի անհեթեթություն է, որը հանգեցնելու բուհական համակարգի կազմաքանդմանը։ Օպտիմալացման, լավ մասնագետներ պատրաստելու քողի տակ հիմա էլ այդ ոլորտն են ուզում կազմաքանդել, ինչպես դա արել են բանակի, տնտեսության, մշակույթի, արտաքին քաղաքականություն ոլորտներում։ Ես, ներսից ծանոթ լինելով միջազգային կարգավիճակ ունեցող ԵՊԲՀ-ի կառուցվածքին, ուսումնական պրոցեսի մեթոդաբանությանը, վստահաբար կարող եմ ասել, որ առաջ քաշված նախաձեռնությունը որևէ լուրջ մոտեցում չի ենթադրում և անգամ քննարկման ենթակա չէ»,-ասում է Արծրունին։

ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահը նկատում է՝ միակ ոլորտը, որտեղ ներկա իշխանությունները հաջողել են, ճանապարհաշինարարությունն է, մյուս բոլոր ոլորտներն անշեղորեն տարել ու շարւնակում են տանել կազմաքանդման ճանապարհով։

pastinfo.am



Նման նյութեր