
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը. Օգոստոսի 26-31-ը (2022թ.)
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 26-ին, 28-31-ը, Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 26-ին, 28-ին և 30-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 28-ին և 30-ին։