Ինչո՞վ է գինին վտանգավոր կանանց համար
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է գինին վտանգավոր կանանց համար

Ռուս էնդոկրինոլոգ եւ սննդաբան Օքսանա Միխալեւան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ գինին կարող է պաթոլոգիական ռեակցիաներ առաջացնել կանանց մոտ։ Խոսքն ալերգիկ ռեակցիայի մասին է։

Միխալեւայի խոսքով՝ որոշ կանանց մոտ պարանոցի, ձեռքերի, դեմքի հատվածում կարմրություն, քոր է սկսվում, ինչն ուղեկցվում է միգրենով: Դա կապված է հիստամինի եւ տիրամինի հետ, որոնք առկա են ալկոհոլային խմիչքների մեջ:

Բացի այդ, փորձագետը նշում է գինու բարձր կալորիականությունը։ Մեկ գրամ էթանոլը 7 կկալ է պարունակում։ Գինին, ինչպես եւ այլ ալկոհոլը, օգտագործվում է խորտիկների հետ, ինչը մեծացնում է կալորիականությունը եւ կարող է ավելորդ քաշի հանգեցնել։

Մասնագետը նաեւ հիշեցրել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ալկոհոլից կանանց կախվածության մասին։ Ամեն օր ընթրիքի ժամանակ գինի խմելը կարող է վատ սովորությունների եւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել: Բացի այդ, կանոնավոր գինի խմելը կարող է մաշկային խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես՝ մաշկի չորություն եւ կարմրություն, ռուբեոզ։ Ամենից հաճախ այդպիսի հետեւանքները կարող են անդառնալի դառնալ, փոխանցում է NVL-ը։

style.news.am