Բրիտանացի երգչուհի Ադելը պատմել է, թե ինչպես է մեջքի վնասվածք ստացել որդու չար կատակից հետո։ Նրա խոսքերը փոխանցում է Elle ամսագիրը։
Երգչուհին պարզաբանել է, որ 2021 թվականի հունվարին միջողնաշարային սկավառակի տեղաշարժ է ունեցել։ Ըստ Ադելի՝ մի օր նա դուրս գալիս է եղել լոգարանից, եւ նրա ութամյա որդին՝ Անջելոն, ցատկել է անկյունից՝ կատակով վախեցնելու իրեն։ Փոփ աստղը ընկել է, բայց կոնկրետ չի ասել, թե ինչպես: Ավելի ուշ նա ստիպված է եղել դիմել բժիշկներին: Նշվում է, որ երգչուհին տեղաշարժել է L6 սկավառակը։
Իր հարցազրույցում Ադելը հավելել է, որ մեջքի հետ կապված խնդիրներ ունի դեռահաս տարիքից։
Լուսնկարը՝ Facebook