
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 403 դրամ նվազագույն և 405 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 411 դրամ նվազագույն և 415 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 395 դրամ նվազագույն և 406 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 412 դրամ նվազագույն և 420 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 5,75 դրամ նվազագույն և 6,45 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6,67 դրամ նվազագույն և 7.04 դրամ առավելագույն փոխարժեքով: