Ես Հայկ Պետրոսյանն եմ․․․
Advertisement 1000 x 90

Ես Հայկ Պետրոսյանն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի․․․ ունեի մեծ երազանքներ։

Իսկ հիմա թեպետ արդեն 18 չեմ․․․ բայց միևնույն է՝ ունեմ մեծ երազանքներ, ավելի կարևոր և բովանդակալից երազանքներ։

Կյանքն անվերջ փոփոխվում է` սովորեցնելով մեզ․․․ իսկ մենք չենք սովորում։

Հայաստանում կինոն այսօր․․․ կարող է մեծ վերելք ապրել, եթե գտնվեն համարձակ սցենարիստներ և ռեժիսորներ, այնպես, ինչպես Իտալիայում ծնվեց նեո-ռեալիզմը 2-րդ Համաշխարհայինից հետո։

Ես սովորաբար երգում եմ այն մասին․․․ ինչը կեղծ չէ։

Եվ երազում եմ, որ մի օր․․․ էլ չերազեմ, այլ տեսնեմ իրականացած երազանքներ։

Կան կռիվներ որ տանուլ ենք տալիս մեր ներսում․․․ և միայն հետո դրսում։

Ես երբեք չեմ հասկանա այն մարդկանց․․․ այո ես երբեք չեմ հասկանա այն մարդկանց։

Լինում են վիճակներ, որոնք մեզ անելանելի դրության մեջ են դնում, որպեսզի․․․ մենք այնուամենայնիվ գտնենք ելքեր, բյուրեղանանք և ավելի մոտենանք Աստծուն։

Ես հիմա արդեն գիտեմ․․․ ճիշտ ուղին․ մնում է կամքս հերիքի։

Կյանքը պարգև է․․․ գնահատեք այն։

Իսկ սեր, սերը․․․ կյանքի վառելիքը՝ շարժիչ ուժն է։

Կուզեի բոլորն իմանային․․․ հերոսների անունները, և ոչ թե միայն դավաճանների։

Կուզեի չունենալ․․․ այսքան զայրույթ սրտումս։

Եվ այդուհանդերձ․․․ հալչում է զայրույթը, երբ տեսնում եմ նրա արևոտ ժպիտը։

Երևանը մի քաղաք է․․․ որը փախչում է ոտքերի տակից՝ դառնալով էլ ավելի գավառական,։

Բայց․․․ կվերադառնա մշակույթը։

Այսօր Հայաստանը․․․ դարձել է մի որդեկորույս ծնող, որին բուժելու փոխարեն ավելի են ցավեցնում։

Ասում են, հայրենիքներն ու ծնողներին չեն ընտրում․․․․ համաձայն չեմ․․․ ես վստահ եմ, որ իմ հոգին մինչ ծնվելը (մարմնանալը) ընտրել է․․․ և դա եղել է իսկական ազատ ընտրություն։

Երբ ես խոսում եմ իմ մասին․․․ անպայման շեշտում եմ, որ հայ եմ։

Անհնար է խաղալ այն զգացմունքը․․․ թեպետ, անհնար չէ՝ Ալ Պաչինոն վկա։

Ամենածանր պահը․․․ թող մնա լռության մեջ։

Երջանկությունը մի թռչուն է․․․ եթե Հախվերդյանին ցիտելով ապրես։

Անկեղծ ասած․․․ գիշերվա մեկ անց կես է ու քունս տանում է․․․ ))))

Հայրս մի մարդ է ով․․․ կարող է փրկել աշխարհը, եթե ունենա իշխանություն։

Իսկ ես որդի եմ ու մարդ․․․ ով հրաշալի ընտրություն է կատարել ( տես 6 հարց վերև)։

Ամենաքաղցր լեզուն․․․ այդուհանդերձ շարբաթերենն է։

Ես Հայկ Պետրոսյանն եմ ․․․ ես քիչ եմ ՝այսինքն հայ։

art365.am