Հայտնի են սպորտային սալիկների դրական եւ բացասական կողմերը
Advertisement 1000 x 90

Հայտնի են սպորտային սալիկների դրական եւ բացասական կողմերը

Սպորտային սալիկը սննդամթերք է, որը բաղկացած է սպիտակուցներից եւ ածխաջրերից, ինչպես նաեւ՝ ճարպերից, բջջանյութից, վիտամիններից եւ հանքանյութերից: Սկզբում դրանք ստեղծվել են սպորտային սննդի համար, սակայն լայն տարածում են գտել սպորտով չզբաղվող մարդկանց շրջանում։ «Երեկոյան Մոսկվա»-ին այս մթերքի մասին ավելի մանրամասն պատմել է էնդոկրինոլոգ Աննա Կուլիկովան։

«Ըստ իր նշանակության եւ բաղադրության՝ սալիկները լինում են պրոտեինային, էներգետիկ, ցածրածխաջրածնային։ Պրոտեինային սալիկներում ավելի շատ սպիտակուց է պարունակվում: Դրանք կարող են սպիտակուցի լրացուցիչ աղբյուր լինել այն մարդկանց համար, որոնք չեն մարզվում մարզասրահում: Սալիկները պետք է զգուշությամբ օգտագործեն տարբեր, օրինակ՝ երիկամների հիվանդություններ ունեցող մարդիկ»,- պարզաբանել է մասնագետը։

Էներգետիկ սալիկները պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր եւ հիանալի միջոց են էներգիան լրացնելու համար, երբ լիարժեք սնվելու հնարավորություն չկա, օրինակ՝ գնացքներում: Սակայն դրանք հակացուցված են շաքարային դիաբետով հիվանդներին, ընդգծել է Կուլիկովան։

news.am