Վիկտորյա Բեքհեմը 5 ամիս չի տեսել որդուն՝ նրա կնոջ հետ կոնֆլիկտի պատճառով
Advertisement 1000 x 90

Վիկտորյա Բեքհեմը 5 ամիս չի տեսել որդուն՝ նրա կնոջ հետ կոնֆլիկտի պատճառով

Նիկոլա Պելցը եւ նրա սկեսուրը՝ Վիկտորյա Բեքհեմը, դեռեւս կոնֆլիկտի մեջ են։ Ասում են, որ չեն սիրում միմյանց, սակայն այս վերաբերմունքի պատճառները դեռ հայտնի չեն:

Ոմանք ենթադրում են, որ Դեւիդ Բեքհեմի կինը բարկացել է իր որդու հարսնացուի վրա՝ Victoria Beckham ապրանքանիշի հարսանեկան զգեստը չընտրելու համար։ Նա հարսանեկան արարողության ժամանակ եղել է Valentino Couture-ի հանդերձանքով: Ինքը՝ Բրուքլին Բեքհեմը, փորձել է հրապարակայնորեն հերքել կոնֆլիկտի մասին լուրերը, սակայն նրա սիրելին պարբերաբար ջերմացնում է այդ բամբասանքները։

Պարզվում է, որ նրանց ընտանիքում իսկապես կոնֆլիկտներ կան։ Ոչ վաղ անցյալում Daily Mail-ի աղբյուրները հայտնել էին, որ Վիկտորյա Բեքհեմը մոտ հինգ ամիս չի տեսել որդուն հենց Նիկոլայի հետ վատ հարաբերությունների պատճառով։ Նրա «սիրտը կոտրված է», եւ որդու կնոջ հետ հաշտվելու բոլոր փորձերը ձախողվել են։

Լուսանկարները՝ Facebook/Getty images

Աղբյուրը՝ Peopletalk

style.news.am

 



Նման նյութեր