Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկու երկրպագուն մահացել է սեպտեմբերի 3-ին կազմակերպված նրա համերգի ժամանակ։ Այս մասին հայտնում է SHOT-ն իր Telegram-յան ալիքում։
Նշվում է, որ 64-ամյա տղամարդը Կրեմլի պալատ է ժամանել «Третье сентября, или 30 лет спустя» խորագիրը կրող համերգին մասնակցելու համար։ Դահլիճի մուտքի մոտ նա վատ է զգացել ու կորցրել է գիտակցությունը։
Միջոցառմանը հերթապահ բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Նախնական տվյալներով՝ պատճառը եղել է թրոմբի անջատումը։
2021 թվականի սեպտեմբերին հաղորդվեց, որ Կրասնոյարսկի բնակիչ Ռոման Սոբոլկովը, որը ծնվել է սեպտեմբերի 3-ին, ոտքին դաջվածք է արել երգիչ Միխայիլ Շուֆուտինսկու պատկերով։ Էսքիզի հեղինակը պատմել է, որ Instagram-ի իր օգտահաշվում կիսվել է այդ գաղափարով բաժանորդների հետ եւ հարցրել՝ արդյոք նրանցից որեւէ մեկը պատրա՞ստ է դառնալ նման դաջվածքի տեր։