ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակախոս, թարգմանիչ
(1936-2011 )
«Մեր զավակը հաց է մուրում: Արդարացում չի լինելու և ոչ մեկիս:
Ո՛չ մեկիս:
Կանայք են հաճախ այս հարցը տալիս. «Տեսնես Աստված մեր ո՞ր մեղքերի համար է այդպես պատժում մեզ»:
Հենց ա՛յս: Եվ բազում-բազում այլ մեղքերի: Որ կուռքեր սարքեցինք մեզ համար ու մեր գլխին: Որ «նաղլ» ու առասպելի սիրահար՝ չճանաչեցինք զիմաստություն և զխրատ, արհամարհեցինք զբանս հանճարոյ:
Որ քնում էինք անխռով ու ապահով, երբ մեր արյունակիցները՝ աղետյալ ու փախստական, ծածկ չունեին գլխավերևում առաջին դաժան ձմռանը:
Որ տեղական ու բերովի լրբերի հետ ցատկռտում էինք ռեստորաններում, երբ հավատավոր ասպետներ էին ընկնում հայրենյաց սահմաններին ու բուն երկրում:
Նրանց կենացն էինք խմում անամոթաբար: Որ եղած-չեղածը համատեղելու, օրնիբուն քրտնաթոր աշխատելու փոխարեն, լումայափոխությունը, չարչիությունն ու փարիսեցիությունը նախընտրեցինք՝ որպես կենսակերպ:
Որ կորցրինք մեր արյան,մեր ժառանգական,մեր պատմական հիշողությունը: Որ…
Ո՞ր մեկն ասենք:
Ծաղր ու հայհոյանքի առարկա, հողին հավասարեցված ըմբռնումներ դարձան նվիրական Պատիվը, Ազատությունը, Անկախությունը: Եվ դա բնական համարեցինք:
ՈՒ դեռ զարմանում ենք, թե ո՞ր ՄԵՂՔԵՐԻ համար…
Վիզը ձգած, բուրդը ետ տարած, խելագար աչքը՝ իջնող դանակին հառած ոչխարի պես:
«Վերևն Աստված կա». 1993 թ.
Աիդա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից