Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելուն.
«Եթե հիշում եք, տարիներ առաջ ադրբեջանական քարոզչամեքենան մի պրոյեկտ է նետել դաշտ…Կոչվում էր «Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակ»… վահանմարտիրոսյաններ, սյուզանջաղինայններ և այլոք..
Ի տարբերություն նրանց, Արցախում «փրկչի» պարաշյուտով դեսանտ իջած սույն քաղաքացին (կներեք արդեն չգիտեմ, թե որ երկրի քաղաքացի է) լավ փող ու հեղինակություն ունի, ազդեցիկ է և մի որոշ ժամանակ նրան հաջողվելու է վստահություն ներշնչել մարդկանց մոտ, մանավանդ, որ իր փիառի վրա լավ գումարներ է ծախսելու (վատ բան չմտածեք` բարեգործական ծրագրերով
Ես տարբերություն չեմ տեսնում… Վարդանյան Ռուբենը, վահանմարտիրոսյաններն ու սյուզանջաղինյանները նույն առաքելությունն են անում` թուրքի հետ ախպերություն անելն են քարոզում.. Եթե նրանց հետևում բացահայտ ադրբեջանի հատուկ ծառայություններն էին կանգնած, Ռ.Վ-ի դեպքում` դեռ պարզ չէ..․ ժամանակը ցույց կտա..․
Ի դեպ` ասում են, որ նախքան գալը «չկռված խաղաղասերը» Արցախում սոցհարցում էր կազմակերպել, պարզելու համար, թե արցախահայությունն ում է տեսնում «փրկչի» դերում..․ Հետաքրքիր է, թե ինքը ո՞ր հորիզոնականում էր…
Հ.Գ. Մարտական գեներալին կալանավորելու հետ զուգահեռ «я не воевал« լոզունգով մարդկանց ի հայտ գալը շատ կասկածելի է… շատ..»։