
Միլիոնավոր բրիտանացի հիվանդներ, որոնք տառապում են միգրենի նոպաներից, շուտով կկարողանան օգտվել դեղահաբից, որը կանխում է այն։
Առողջապահության եւ բժշկական սպասարկման ազգային ինստիտուտի համաձայն՝ հաբը, որն ընդունում են օրական երկու անգամ, կարող է հաստատվել, գրում է Daily Mail-ը։
Rimegepant կոչվող հաբը արգելափակում է ուղեղում սպիտակուցի ակտիվացումը, որը միգրենի նոպա է հրահրում։
ԵՄ-ում հավանության է արժանացել ռեալիթի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանի կողմից առաջարկվող դեղամիջոցը, ով տառապում է միգրենի նոպաներից։