
Հոկտեմբերի 9-ին Ավստրիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որի համար, մինչև այսօր, իրենց թեկնածությունը ներկայացնելու մտադրություն ունեն պաշտոնավարող նախագահը և 6 քաղաքական գործիչներ։
Ավստրիայում նախանշված նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաև մորական կողմից հայկական արմատներ ունեցող, իրավաբան, գրող, մտավորական, Վիեննայում հրատարակվող ամենօրյա թերթերից մեկի քաղաքական վերլուծաբան և սյունակագիր Թասիլո Վալենթինը։ Նրա մայրը՝ Անահիտ Արսլանյան-Վալենթինը, նույնպես իրավաբան է, երկար տարիներ եղել է Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի վարչության ակտիվ անդամ՝ զբաղեցնելով այդ կառույցի գանձապահի պաշտոնը։