Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերին, դատապարտվել է ամուսնու հրաժեշտի ելույթի ժամանակ անհաջող զգեստի համար, գրում է Daily Mail-ը:
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Բորիս Ջոնսոնը կնոջ՝ Քերիի հետ լքել է Դաունինգ Սթրիթի նստավայրը։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել հրաժեշտի ելույթով, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել գործընկերներին, ընտանիքին։
Միջոցառման համար Քերի Ջոնսոնն ընտրել է 485 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 231 հազար դրամ) արժողությամբ բրիտանական Harmur ապրանքանիշի զգեստը։ Ֆուքսիայի երանգի ծաղկային պրինտով, մեջքի կտրվածքով, ծալքավոր գոտիով և ժանյակներով՝ քաղաքական գործչի կինը ուշադրություն է գրավել իր կերպարով, բայց ոչ բոլորն են գնահատել դա։
Daily Mail-ի համապատասխան հոդվածի տակ մեկնաբանություններում Քերի Ջոնսոնին քննադատել են այս կերպարի համար: ««Քերին անհրապույր կին է, նա ոճի ահավոր զգացում ունի», «Ինչ անպատշաճ զգեստ է», «Զարմանալի, բայց բոլորովին անհարիր զգեստ այդ այցելության համար, «Կիսաթափանցիկ է», «Ասես նա վերադարձել է գիշերային խնջույքից»»,- գրել են համացանցի օգտատերերը: