Ադրբեջանում հոկտեմբերից կվերսկսվի «Հայոց լեզվի» ուսուցումը․ ո՞րն է Բաքվի նպատակը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում հոկտեմբերից կվերսկսվի «Հայոց լեզվի» ուսուցումը․ ո՞րն է Բաքվի նպատակը

Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում կվերսկվեն «Հայոց լեզվի» դասընթացները։

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են տնտեսագիտական համալսարանից, դասընթացների նպատակն այն է, որպեսզի հայերեն ուսումնասիրողները պարբերաբար հետևեն հայկական լրատվամիջոցների հրապարակումներին, պատրաստեն վերլուծական նյութեր, հայերեն աղբյուրներից ավելի ամբողջական տեղեկատվություն ստանան Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի և ապագա վիճակի վերաբերյալ, ինչպես հանդես գան գիտական հոդվածներով՝ այդ ամենը ներկայացնելով համաշխարհային հանրությանը։ Նշվում է, որ դասընթացները կսկսվեն այս հոկտեմբերից։



Նման նյութեր